Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թբիլիսիի հետ բանակցություններում Իրանը կարևորել է տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Թբիլիսիի հետ բանակցություններում Իրանը կարևորել է տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը
19.04.2017 | 14:52

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վրաստանի իշխանությունների հետ վարած բանակցություններում տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության համատեքստում ընդգծել է Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Վրաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մոհամադ Զարիֆն ասել է՝ Իրանը ցանկանում է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք ստեղծել, որին անպայման պետք է մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը:

Նա ասել է, որ Միխեիլ Ջանելիձեի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները տարանցիկ բեռնափոխադրումների, արդյունաբերության, բանկային փոխանցումների, գիտության ոլորտներում, քննարկվել են նաև միջազգային կազմակերպություններում տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցելու հարցերը:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ